Ադրբեջանում վտանգավոր հանցագործը փախել է դատարանի դահլիճից
International newsԱդրբեջանում սպանության մեջ մեղադրվող վտանգավոր հանցագործը փախել է դատարանի դահլիճից, հաղորդում է Report-ը:
Համաձայն տեղեկության` մեղադրյալ Էշգին Մուրտուզովը (ծնված 1996 թվականին ) դուրս է ցատկել դատարանի դահլիճի բաց պատուհանից եւ փախել անհայտ ուղղությամբ: Ներկա պահին իրավապահները որոնում են հանցագործին: