Ադրբեջանի միջազգային բանկը ամերիկյան դատարանին սնանկացման մասին դիմում է ներկայացրել
International newsԱդրբեջանի միջազգային բանկը դիմում է ներկայացրել Նյու Յորքի դատարան՝ իր 3․3 մլրդ դոլարի չափով ատաքին պարտքի վերակառուցման կապակցությամբ, հայտնում է Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով, ֆինանսական խնդիրների պատճառը նավթի գների անկումն էր ու դրան հաջորդած արժույթների փոխարժեքների տատանումները։ Եթե դատարանը դրական արձագանքի դիմումին, բանկը, օգտվելով ԱՄՆ համապատասխան օրենսդրության առավելություններից, կկարողանա խուսափել վարկատուների կողմից դատական հայցերից։
ՄԲԱ բանկը, որի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է Ադրբեջանի կառավարությանը, չնայած վերջին տարիներին արված մի շարք ներդրումներին, չի կարողացել խուսափել լուրջ կորուստներից։ Ըստ դատական փաստաթղթերի, բանկը խնդրահարույց ակտիվներ է փոխանցել մեկ այլ պետական վարկային կազմակերպության, սակայն այդ քայլերը բավարար չեն եղել։
Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի խոսքով, նախարարությունը մտահոգված է ՄԲԱ բանկի ճակատագրով։ «ՄԲԱ բանկի կենսունակության վերականգնումը վճռորոշ նշանակություն ունի»,- ասել է նա։
Շարիֆովը հավելել է, որ բանկի ներդրողների հետ հանդիպումը կկայանա Լոնդոնում մայիսի 23-ին։
Նյու Յորքում լսումները նշանակված են հունիսի 7-ին։