Չինաստանը Մետաքսի ճանապարհի հիմնադրամին 14,5 մլրդ դոլար կհատկացնի
International newsՉինաստանը մտադիր է լրացուցիչ 100 մլրդ յուան (14,5 մլրդ դոլար) հատկացնել Մետաքսի ճանապարհի հիմնադրամին: Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը` Պեկինում Մետաքսի ճանապարհի երկրների ֆորումի ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Բացի այդ, Սի Ցզինպինի խոսքով, Չինաստանի ներմուծման-արտահանման բանկը պատրաստ է 130 մլրդ յուանի չափով նպատակային վարկ հատկացնել` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի նախաձեռնությունների իրականացման համար:
Եւս 250 մլրդ յուան, հաջակցություն Մետաքսի ճանապարհի նախագծերի, պատրաստ է հատկացնել Չինաստանի զարգաման պետական բանկը, հավելել է ՉԺՀ նախագահը: