Մանուել Վալսն Էմանուել Մակրոնին «սրիկա» է անվանել
International newsՖրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը քննադատել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին` նրան սրիկա անվանելով, հաղորդում է Mignews-ը:
«Ես առավելագույն սթափ եմ գնահատում Մակրոնին ու նրա թիմին: Օլանդը սրիկա է, բայց նա սահման ունի: Մակրոնը նույնպես սրիկա է, բայց նա վարքագծի կանոններ չունի, իսկ դա նշանակում է սահմանափակում չունի», - Journal du Dimanche պարբերականի հետ հարցազրույցում ասել է Վալսը:
Չնայած դրան` նախկին վարչապետը Մակրոնին հաջողություն է մաղթել իր նոր պաշտոնում: Բացի այդ, ըստ նրա` Մակրոնը թեկնածուներից միակն էր, ով իսկապես պաշտպանեց Հանրապետությունում փոփոխությունների իր գաղափարը, եւ հենց նրա ղեկավարությաբ երկիրը կարող է վերածննդի հնարավորություն ստանալ: «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ նրա մոտ ամեն ինչ ստացվի, եւ որ փոփոխությունները սկիզբ առնեն հենց Մակրոնից, այլ ոչ թե Մելանշոնից կամ Լը Պենից: Սա նրա հնարավորությունն է», — ասել է Վալսը: