Աֆղանստանում ականակոծության հետեւանքով հինգ երեխա է զոհվել
International newsԱռնվազն հինգ երեխա է զոհվել Աֆղանստանում ականակոծության հետեւանքով: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունցել կիրակի օրը` Լագման արեւելյան նահանգի բնակելի շրջանում: Նշվում է նաեւ, որ եւս երկու երեխա տուժել է: Այլ մանրամասներ հայտնի չեն: