Yerevan, 06.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պատմության մեջ ամենաբարձրահասակ մարդն ու նրա կյանքի պատմությունը

Lifestyle

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն Ռոբերտ Ուոդլոուն համարվում է աշխարհում ամենաբարձրահասակ մարդը: Նա ուներ 2,72 մ հասակ, հետևաբար կյանքը այնքան էլ հեշտ չէր ընթանում:

1. Ծնվելիս նա սովորական փոքրիկ է եղել

Ռոբերտ Պերշինգ Ուոդլոուն լույս աշխարհ է եկել 1918 թ. փետրվարի 22-ին Ալթոնում, 3,8 կգ քաշով: Նրա ծնողները՝ Հարոլդը և Էդդին, միջին հասակ ունեին, ինչպես նաև նրանց չորս երեխաները, որոնք հաջորդել են Ռոբերտին: Սակայն ծննդյան պահից հետո Ռոբերտը սկսել է մարմնական աննախադեպ աճ ունենալ: Երբ նա կես տարեկան էր, կշռում էր արդեն 14 կգ: Մեկ տարեկան հասակում ուներ 20 կգ և 91 սմ հասակ, իսկ դրանից ևս կես տարի անց նրա քաշը հասավ 30 կգ-ի:

2. Շատ մեծ երեխա

Հինգ տարեկանում Ռոբերտն ուներ 1,63 մ հասակ և կշռում էր 48 կգ: Մանկապարտեզ գնալիս նա կրում էր 17 տարեկան դեռահասի համար նախատեսված հագուստ: Ռոբերտին ծաղրում էին իր հասակի համար, սակայն գլխավոր բարդությունն այն էր, որ աթոռներ չէին կարողանում գտնել նրա նստելու համար: 10 տարեկանում նա 1,96 մ հասակ ուներ և կշռում էր 95  կգ, իսկ կոշիկի չափսը հսկայական էր: 13 տարեկանում Ռոբերտը, իր հասակակիցների հետ համեմատած, հինգ անգամ ավելի շատ կալորիա էր ստանում օրվա մեջ: Միջին դպրոցը նա ավարտեց 2,54 մ հասակով և 177 կգ քաշով:

3. Պատճառը

12 տարեկանը դեռ չլրացած Ռոբերտն իր ծնողների հետ այցելեց Սենթ-Լուիսի Բարնս հիվանդանոց: Այդ ժամանակ 2,11 մ հասակ ունեցող տղան իմացավ, որ ունի հորմոնային գերաճ: Դրա ամենատարածված պատճառը բարորակ ուռուցքն է: 1930 թ. բժշկության մեջ դեռ հայտնի չէր, թե ինչպես կարելի է բուժել այդ հիվանդությունը, այդ իսկ պատճառով էլ Ռոբերտը շարունակեց աճ գրանցել իր կյանքի ողջ ընթացքում:

4. Կյանքում դժվարություններ

Հսկա լինելը հեշտ բան չէ: Առաջին հերթին Ռոբերտին շատ ուտելիք էր անհրաժեշտ, որի հետևանքով սրտի ծանրաբեռնվածություն էր առաջացել, վատացել էր արյան շրջանառությունը և վերջույթների ցածր զգայականություն ուներ: Արդեն մեծ տարիքում Ռոբերտը քայլել կարողանում էր միայն ձեռնափայտի միջոցով:

5. Հասուն կյանք

19 տարեկանում նա ուներ 2.62 մ հասակ, կշռում էր 223 կգ և ոտքի թաթի երկարությունը 47 սմ էր: Նա օրական մոտ 8000 կալորիա էր օգտագործում: Ռոբերտի եկամուտի հիմնական աղբյուրը հանրային ելույթներն էին: 18 տարեկանում նա Ռինգլինգ եղբայրների հետ կրկեսային շրջագայություն անցկացրեց երկրում, իսկ 20 տարեկանում դարձավ Կոշիկի համաշխարհային ընկերություն ներկայացուցիչը և ավելի քան 800 քաղաքներ այցելեց 41 նահանգներում:

6. Հսկայական իրեր

Ռոբերտի բոլոր հագուստները պատվիրվում էին, և դրանց համար սովորականից երեք անգամ ավելի կտոր էր օգտագործվում: Նա ատուկ մահճակալ ուներ՝ 2,9 մ երկարությամբ: Այն ժամանակ, երբ Ռոբերտը ընկերությա ներկայացուցիչ էր աշխատում, նրա հայրը փոփոխություններ կատարեց ընտանեկան ավտոմեքենայի մեջ: Դիմացի ուղևորային նստարանը հեռացվեց, որպեսզի Ռոբերտը կարողանա նստել հետևի նստարանին և ոտքերը տեղավորի դիմացում: Հետևաբար մեքենան դարձավ երեքտեղանի: 1937 թ. նրա ծնողները պլանավորեցին որդու համար հատուկ տուն կառուցել:

7. Բարի հսկան

Ռոբերտը լուռ, բարեհոգի և ընկերասեր մարդ էր, որի համար էլ ստացել է բարի հսկա մականունը: Ազատ ժամանակ նա լուսանկարչությամբ էր զբաղվում և նամականիշեր էր հավաքում: Սակայն կյանքի մեծ մասն անց է կացրել հանրության առջև՝ սիրով պատասխանելով հետաքրքրված մարդկանց հազարավոր հարցերին: Ամենաշատը սիրում էր պատասխանել այն հարցերին, թե ինչքան է ուտում և ինչպիսին է եղանակը վերևում:

8. Դատական գործ

1936 թ. Ռոբերտին և նրա ընտանքին այցելեց բժիշկ Չարլզ Համբերդը, սակայն Ռոբերտը հրաժարվեցհամագործակցել նրա հետ: Որպես պատասխան Համբերդը հոդված հրապարակեց, որտեղ ներկայացրեց հսկային որպես  մռայլ, անտարբեր ինտրովերտ: Ուոդլոու ընտանիքը որոշեց դատարան դիմել զրպարտանքների համար: Սակայն այնտեղ հայտնվեցին որոշ վկաներ, որոնք հաստատեցին բժշկի խոսքերը, և Ռոբերտի ընտանիքը պարտվեց դատը:

 

9. Ռոբերտի մահը

1940 թ. հունիսի 27-ին Ռոբերտը չափեց հասակը. այն 2,72 մ էր: Հուլիսի 4-ին նա այցելեց Մանիստիի ազգային անտառային փառատոնին, որից հետո անկողին ընկավ բարձր ջերմությամբ, քանի որ կոճղերից մեկը վիրավորել էր նրա ոտքը և բորբոքում էր սկսվել: Ռոբերտին ստիպված եղան հյուրանոցում պառկեցնել, քանի որ հիվանդանոցներում այդքան մեծ մահճակալ չկար: Չնայախ բժիշկների ճիգերին՝ 1940 թ. հուլիսի 15-ին բարի հսկան մահացավ:

10. Թաղումը

Ռոբերտի թաղմանը ներկա էին ավելի քան 40 հզ մարդիկ: Այդ օրը, որպես հարգանքի նշան, քաղաքում ոչ ոք չէր աշխատում: Նրա թաղման համար երկու գերեզմաններ փորվեցին: Նրա դագաղը 3,3 մերկարություն ուներ, կշռում էր 450 կգ, և այն տանում էին 18 մարդիկ: Ընտանիքի անդամները վախենում էին, որ իրենց որդու դին կարող են հանել բժիշկները ուսումնասիրություններ կատարելու համար, այդ պատճառով էլ դագաղը տեղավորեցին երկարակյաց բետոնե դամբարանի մեջ: Ընտանքի անդամները նաև վերացրին Ռոբերտի իրերիմեծ մասը, որպեսզի կանխեն հնարավոր գողությունները:

Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney