ԻՊ-ի գրոհայինները Եփրատի շրջանում հնագույն արձաններ են ոչնչացրել
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Սիրիայի արեւելքում՝ հնագույն քաղաք Դուրա Եվրոպոս քաղաքի շրջանում հնագույն արձաններ են ոչնչացրել, հայտնում է Al Manar-ը՝ վկայակոչելով ահաբեկիչների տարածած հոլովակը:
Հոլովակում գրոհայիններն արձանները եւ արտեֆակտները ոչնչացնում են վերամբարձ կռունկի միջոցով:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԻՊ-ն իր վերահսկողության ներքո էր վերցրել Սիրիայի հնագույն քաղաք Պալմիրան: Գրոհայինները ոչնչացրել էին ամֆիթատրոնը եւ քառամույթը՝ 4 մուտքեր ունեցող շենքը: Ճարտարապետական 2 հուշարձանն էլ մտած էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:



