Որքանով կվաճառվի աշխարհում ամենամեծ սրտաձև ադամանդը. ֆոտո
LifestyleՀեղինակավոր Christie's աճուրդի տանը մոտ օրերս վաճառքի է հանվելու աշխարհում ամենամեծ ու մաքուր սրտաձև ադամանդը: Ըստ մասնագետների կանխատեսման` այն կարող է վաճառվել մոտ 20 մլն դոլարով:
Աղբյուրի փոխանցմամբ, 92 կարատանոց մաքրամաքուր ադամանդն աճուրդի է հանվելու մայիսի 17-ին՝ Շվեյցարիայում: Ընդհանուր առմամբ, աճուրդի շրջանակում վաճառքի է հանվելու 250 թանկարժեք քար:
Աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին շրջանում առավել թանկ են գնահատվում ոչ թե սպիտակ, այլ գունավոր ադամանդները: Դրանով է բացատրվում այն փաստը, որ փորձագետները թանկարժեք քարի համար համեմատաբար ցածր գին են սահմանել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: