Նոր «Մետաքսի ճանապարհի» գագաթնաժողովի մասնակիցները հանդես են եկել ազատ առեւտրի ընդլայնման օգտին
International newsՊետությունների եւ կառավարությունների ղեկավարները, որոնք հավաքվել են Պեկինում՝ նոր «Մետաքսի ճանապարհի» գագաթնաժողովին, հանդես են եկել հօգուտ ազատ առեւտրի եւ պրոտեկցիոնիզմից հրաժարման:
«Հարկավոր է բաց տնտեսություն կառուցել եւ ապահովել ազատ եւ ներառական առեւտուր»,- ասվում է գագաթնաժողովի հռչակագրում, հաղորդում է DW-ն:
Նոր «Մետաքսի ճանապարհի» ստեղծման նախաձեռնությունը նպաստելու է «բոլորի համար շահավետ բաց գլոբալացմանը», նշվում է փաստաթղթում:
Գագաթնաժողովի 29 մասնակից երկրները կոչ են արել ակտիվացնել ընդհանուր կանոնների վրա հիմնված բազմակողմ առեւտուրը եւ նպաստել «կայուն ու ամուր» ֆինանսական համակարգի ստեղծմանը: