Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի մասնակցությամբ զորավարժությունները
International newsԼեհաստանի Օժիշե զորավարժարանում սկսվել են Puma զորավարժությունները, որոնց մոտ 2,5 հազար զինվոր է մասնակցում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մարտական գումարտակը: Զինվորները հղկում են տարածքի պաշտպանությունը եւ վերադարձը (վերանվաճումը), իսկ հրամանատարները ստուգում են բազմազգ խմբի ղեկավարումը, փոխանցում է Լեհաստանի ռադիոն:
Puma զորավարժությունների նպատակն է բրիգադի կառուցվածքում գումարտակի ներգրավման իրավիճակում տարրերի եւ հրամանատարության համաձայնեցումը եւ մշակումը: Զորավարժությունների սցենարը կենտրոնացած է զինված հակամարտությունների վրա, բայց ոչ թե դասական նշանակությամբ, այլ հիբրիդային պատերազմի իրավիճակում: