Գրոհայինների վերջին խումբը լքել է Դամասկոսի արևելյան Քաբուն թաղամասը
International newsԳրոհայինների վերջին խումբը լքել է Դամասկոսի արևելյան Քաբուն թաղամասը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է Դամասկոսի նահանգապետ Ալաեդդին Իբրահիմը: «Քաբունն ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկիչներից գրոհայիններին դուրս վռնդելու օպերացիայի վերջին Ö ‡ հաջողված փուլից հետո»,- ասել է Իբրահիմը:
Քաբունը սիրիական բանակի վերահսկողության տակ էր անցել մայիսի 13-ին: Նահանգապետի խոսքով՝ մայիսի 15-ին գործի են անցել սակրավորները, որոնց խնդիրն է հայտնաբերել և ոչնչացնել պայթուցիկ սարքերը:
Մինչև վերջին ժամանակահատվածը Քաբուն թաղամասը համարվում էր ահաբեկիչների Դամասկոսի արևելքում ահաբեկիչների կարևորագույն դիրքերից մեկը: Այնտեղ Սիրիայի կառավարական ուժերը մեկ ամիսց ավել մարտական գործողություններ են վարել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ և ոչնչացրել են կրակակետերը, որտեղից ահաբեկիչները գնդակոծել են մայրաքաղաքԴամասկոսի բնակելի թաղամասերը: