Սոցհարցման արդյունքներով Մակրոնի ղեկավարած շարժումը կհաղթի Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում
International newsՖրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի ստեղծած «Առաջ հանրապետություն» շարժումը հաղթանակ կտոնի առաջիկայում երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, Harris Interactive ընկերության անցկացրած հարցման արդյունքներով առաջիկա խորհրդարանական ընտրություններում Մակրոնի ղեկ ավարած շարժումը կստանա ձայների 29 տոկոսը:
Ավելի վաղ «Առաջ, հանրապետություն» շարժումը ներկայացրել է հունիսին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների նախնական ցուցակը: Նախնական ցուցակում ներառված է 428 մարդ; Շարժման գլխավոր քարտուղար Ռիշար Ֆերանը հայտարարել է, որ այդ անձանցից 52 տոկոսի համար քաղաքականությունը գործունեության նոր ոլորտ է, քանի որ նրանք նախկինում երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել:
Հարցման համաձայն՝ «Հանրապետական» և «Ժողովրդավարների և անկախների միություն» կուսակցությունները կհավաքեն ձայների 20 տոկոսը, նույնքան ձայն կհավաքի «Ազգային ճակատ»-ը, «Ըմբոստ Ֆրանսիա»-ն՝ 14 տոկոսը, իսկ Սոցիալիստական կուսակցությունը՝ 7 տոկոսը:
Հարցումն անցկացվել է մայիսի 9-11-ը, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 1012 մարդ: