Տրապիզոնում քուրդ զինյալների հետ բախման հետևանքով թուրք սերժանտ է մահացել
International newsԹուրքիայի Տրապիզոն նահանգի Մաչքա գավառում բախում է սկսվել ժանդարմերիայի ներկայացուցիչների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բախման հետևանքով ծանր վիրավորվել է 24-ամյա թուրք սերժանտ, ով հիվանդանոցում մահացել է:
Մաչքա գավառում շարունակվում են քուրդ զինյալների դեմ գործողությունները: