Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երանում մեկնարկել է ՀՀ-ում «Եվրոպական դպրոցների Իթվինինգ» ծրագրի 5-ամյակի համաժողովը

Society

Երանում  մեկնարկել է Հայաստանում «Եվրոպական դպրոցների Իթվինինգ» ծրագրի գործունեության 5-ամյակին նվիրված է համաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների, Լեհաստանի «Էրազմուսպլյուսի» և «Իթվինինգի» ազգային գրասենյակների և «Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության» ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս խիստ կարևորվում է էլեկտրոնային կրթությունը, որի ձևաչափի մեջ առկա է ակնառու հաջողություն:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծրագրում ներգրավված բոլոր ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, մասնակիցներին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին, մեր գործընկեր կառույցներին և ԵՄ գործընկերներին, որովհետև այս ծրագիրը մեծ հնարավորություններ է բացել մեր կրթական համակարգի համար:

Մենք հնարավորություն ունենք մաս կազմել եվրոպական մտածողության և ունենալ լավագույն գործիքները, որ այսօր կիրառվում են աշխարհում: Մեր խնդիրը մեր տարածքի բազմազանության և մեր դպրոցների աշխարհագրության մեջ է: Այսօր ունենք հարյուրավոր դպրոցներ, որոնք ունեն փոքրաքանակ աշակերտություն և միակն են իրենց բնակավայրերում: Դրա համար պետք է փորձենք ունենալ մի ծրագիր, որով 20-30 աշակերտ ունեցող դպրոցներին ապահովենք ժամանակակից կրթությամբ: Եվ այլ ձևաչափ, քան էլեկտրոնային կրթությունն է, չկա:

Սա ենթադրում է բավականին լուրջ, հետևողական աշխատանք: Բացի Իթվինինգ ծրագրից, ունենք մենթոր դպրոցների համակարգ, շատ դպրոցներ իրենց նախաձեռնությամբ են աշխատում, և ներկայումս կարիք ունենք այս ամենն ամփոփել, ձևավորել մեկ ամբողջական ուղղվածություն, որն իսկապես կմտնի մեր դպրոցների առօրյայի մեջ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ հաջորդ խնդիրն ուսուցիչների որակի հարցն է:

«Սա բերում է մեր հաջորդ բարեփոխմանը՝ ուսուցիչների վերապատրաստումների գաղափարախոսության փոփոխությանը: Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի բարեկամներին, որ բացեցին մեզ համար Իթվինինգ ծրագիրը և գնահատեցին մի քանի տարիների մեր լուրջ և հետևողական աշխատանքը:

Այն, որ այսօր Հայաստանը բացված է եվրոպական ընտանիքի համար, մեծագույն արժեք է մեզ համար: Այսօր որպես թիրախ` դրված է հասնել 800 դպրոցի, որը կբերի որակական փոփոխության մեր կրթական համակարգում: Եթե կարողանանք սա իրականացնել, ապա իսկապես կունենանք ժամանակակից, բոլորովին այլ հանրակրթական համակարգ: Ծրագիրն իրավամբ կարող է բանալի հանդիսանալ կրթության որակի հետ կապվ ած շատ հիմնախնդիրներ լուծելու համար»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ծրագրի մասնակիցներին մաղթելով հաջողություն:

Նախարարը շնորհակալագրեր է հանձնել մի շարք դպրոցների` «Իթվինինգ» ծրագրում հաջող և արժեքավոր համագործակցության համար:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է 2013-2017թթ. ծրագրի ընթացքը, «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագիրը, ինչպես նաև նախանշվել հետագա զարգացման հիմնական ուղղությունները։

2013թ․ Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում հնարավորություն ստացավ միանալու «Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին»։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005թ․, որպես «Կոմենիուս» ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս «Էրազմուս+» ծրագրի մաս է։ Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցման ծառայություններ։ Հայաստանում որպես աջակցող գործակալություն ընտրվել է ԿՏԱԿ-ը։ Մինչ այժմ տարբեր փուլերում «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրով միասնական համայնքում ներառվել են Հայաստանի 150-ից ավելի դպրոց և շուրջ 700 ուսուցիչ:

 

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center