ԱՄՆ-ն ընդլայնել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցուցակը
International newsԱՄՆ կառավարությունը ընդլայնել է սիրիացի ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, որոնց նկատմամբ միակողմանի կարգով պատժամիջոցներ են սահմանվել:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի շրջապատի մի շարք ենթադրյալ ներկայացուցիչներ:
ԱՄՆ ֆիննախարարության հաղորդմամբ` գերատեսչությունը «սև ցուցակում» ներառել է 5 ֆիզիկական և նույն քանակով իրավաբանական անձանց: Պատժամիջոցային ցանկում հայտնել են Al-Ajnihah, SCIT, Barly Off-Shore ընկերությունները, Al-Bustan բարեգործական կազմակերպությունը և Cham Islamic Bank բանկը: