Ավստրիայում կուսակցությունները որոշել են արտահերթ ընտրությունները օրը
International newsԱվստրիայի խորհրդարանի ստորին պալատի (Ազգային խորհուրդ) արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին։ Այս մասին երեքշաբթի տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում պայմանավորվել են խորհրդարական կուսակցությունների առաջնորդները, հաղորդում է Euronews-ը։
Լուծարված կոալիցիոն կառավարությունն, այնուամենայնիվ, իր աշխատանքը կշարունակի մինչեւ ընտրություններ։ Դաշինքի լուծարման համար երկրի կանցլեր եւ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիստիան Կերնը պատասխանատու է համարում պահպանողական գործընկերներին։