Թրամփի հետ հանդիպումը որպես հաղթանակ ներկայացնելն ազգին ապուշի տեղ դնել է նշանակում. թուրք պատգամավոր
International newsԹուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Նուրի Օքութանը խիստ է արձագանքել լրատվամիջոցներով Թրամփ–Էրդողան հանդիպումը որպես թուրքական կողմի հաղթանակ ներկայացնելը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անկախ պատգամավոր Նուրի Օքթանը մեկնաբանել է Թրամփ–Էրդողան հանդիպումը՝ շեշտելով, որ Էրդողանի հիմնած ուտոպիստական ու իդեոլոգիական կուսակցության փոխարեն պետք է իշխանության գլուխ գան Աթաթուրքի գաղափարներով ռացիոնալ արտաքին քաղաքականության իրականացնողները։
Ըստ պատագամավորի՝ իշխանամետ լրատվամիջոցները փորձում են Թրամփ–Էրդողան հանդիպմանը մեծ նշանակություն տալ։ «Թրամփ–Էրդողան հանդիպումը որպես հաղթանակ ներկայացնելը թուրք ազգին ապուշի տեղ դնել է նշանակում»,–ասել է Նուրի Օքթանը։
Նշենք, մայիսի 16–ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Թրամփ–Էրդողան հանդիպումը, որը տեւել է ընդամենը 20 րոպե։