Նա լավ տղա է և ամենակարևորը՝ ունի բարետես մայրիկ. Բեռլուսկոնին՝ Մակրոնի մասին
International newsԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, բնութագրելով Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին, ասել է, որ նա բարետես մայրիկ ունեցող լավ տղա է:
Ինչպես նշում է The Telegraph-ը, դա ասելով՝ Բեռլուսկոնին նկատի է ունեցել Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի միջև եղած ահռելի տարիքային տարբերությունը: Հայտնի է, որ նորընտիր նախագահը 24 տարով փոքր է իր 63-ամյա կնոջից:
«Նա լավ տղա է, ունի աշխատանքային հարուստ փորձ և որ ամենակարևորն է` բարետես մայրիկ, որը մանկուց իր թևի տակ մեծացրել է Մակրոնին»,-ասել է Բեռլուսկոնին` ուղղակիորեն չհիշատակելով Բրիջիտ Մակրոնի անունը:
Նշվում է, որ 80-ամյա Բեռլուսկոնին ամուսնացած է իրենից 49 տարով փոքր Ֆրանչեսկա Պասկալեի հետ: