Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱԻՆ-ից ակնկալում ենք ժամանակակից և խելացի կառավարում. Վարչապետն այցելել է ԱԻՆ

Society

Վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 17-ին այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, խնդիրներն ու անելիքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Կարապետյանին ներկայացրել է, մասնավորապես, քաղաքացիական պատրաստության միջոցով ազգային դիմակայության բարձրացման, աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման, բնակչության օգնության հասանելիության ապահովման ուղղությամբ կարողությունների զարգացման, միջազգային կայուն գործընկերության և այլ ուղղություններով տարվող աշխատանքները: Այնուհետև նախարարի տեղակալները և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են ըստ իրենց համակարգման ոլորտների՝ սեյսմիկ պա շտպանության, ճգնաժամային կառավարման, լիցենզավորման, հիդրոօդերևութանաբանության, հակակարկտային պաշտպանության, փրկարար ծառայության կազմակերպման, տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, համապատասխան կառույցների գործունեության, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների մասին: Նշվել է, որ այս համակարգերի շարունակական արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դեպքում հնարավոր կլինի բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը, կրճատել ծախսերը և օպտիմալ կառավարում ապահովել: «Ժամանակակ ից կառավարումն ու ամբողջ աշխարհն ընդհանրապես խոսում է կառավարման սուբյեկտների, բիզնես գործընթացների թվայնացման մասին: Կարծում եմ, որ այդ գործում արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջադեմներից է և ակնկալում եմ ձեզնից համապատասխան առաջարկություններ՝ թուղթ ու գրիչով», - հարցի առնչությամբ ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հակակարկտային պաշտպանության համակարգի  արդյունավետության հարցին՝ վարչապետը հեռանկարային է համարել նախարար Դավիթ Տոնոյանի կողմից վերջերս կառավարություն ներկայացրած հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը. «Մենք այդ ուղղությամբ համարձակ պետք է գնանք, որովհետև համեմատական վիճակագրությամբ հրթիռային հակակարկտային համակարգի և այսօրվա գործող համակարգի միջև սար ու ձորի տարբերություն է: Անկախ նրանից, թե դա ինչ ֆինանսական կարողություններ է պահանջում՝ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ մենք գյուղատնտ եսության մեջ կարող ենք ստանալ, անհամեմատելի է: Այդ առումով պիլոտային  ծրագիրն անելու ենք և դրանից հետո համապատասխան գումարներ՝ 10-12 մլն ԱՄՆ դոլար էր նախնական ներկայացված, միանշանակ հատկացնելու ենք»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է գույքագրել առկա գազագեներատորային հակակարկտային կայանները՝ սեփականության ձևերից ելնելով, տեխնիկական վիճակը, տեղակայման նպատակահարմարությունը և կարգավորել ոլորտի նորմատիվ դաշտը: «Պետք է բացառենք առանց ԱԻՆ հետ համաձայնության հակակարկտային կայանների տեղադրումը: Շատ կոշտ ձևակերպում եք, թե մեզ ինչ է պետք: Որովհետև այս բուտաֆորիան, որ մենք ունենք հակակարկտային համակարգ, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում, ձեր գնահատմամբ, 10 տոկոս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում: Մենք ակնկալում ենք ձեզնից շատ կոշտ կանոնակարգում», - նշել է վարչապետը: 

Կարեն Կարապետյանը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է հնչած առաջարկությունները գրավոր ներկայացնել կառավարություն՝ նշելով, որ դրանք կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան: «Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած նախարարություն է, և շատ մեծ աշխատանք է կատարված: Ձեզնից ակնկալում ենք ժամանակակից և խելացի կառավարում: Մենք նախարարի հետ մինչ այս հանդիպումը խոսել ենք այսօր առկա մի քանի հնարավորությունների մասին, և ճիշտ, խելացի կառավարման դեպքում դրանց էֆեկտը շատ կլինի: Մենք ուշադրություն ենք դարձնելու զինվածությանը, ուսումնական ծրագրերին և բոլոր այն խնդիրներին, որոնք մեր գործընկերները բարձրացրեցին այսօր, որովհետև հասկանում ենք այս օղակի կարևորությունը», - եզրափակել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը եղել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության (ՓԾ) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ նրան մանրամասն ներկայացվել են կենտրոնի կառուցվածքը, առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը, զարգացման հեռանկարները: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է հակակարկտային համակարգում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի դերով և տեսավերահսկման համակարգի արդիականացման և առավել արդյունավետ օգտագործման հնարավորություններով:   

 

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook