Որքան է Է. Մարուքյանը գնահատում ԱԺ նախագահ դառնալու իր շանսերը
PoliticsԱԺ-ում այս պահին փակ գաղտնի ձեւաչափով ընթանում են խորհրդարանի նախագահի ընտրությունները, որին մասնակցում են խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը: Քիչ անց պարզ կդառնան քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը:
Orer.am-ը, զրուցելով թեկնածուներից Է. Մարուքյանի հետ, պարզեց, թե որքան է գնահատում պատգամավորն իր շանսերը. «Ես գտնում եմ, որ միշտ ելք կա»,- ասաց նա՝ պատասխանելով նաեւ այն հարցին, թե արդյոք իր թեկնածությունն առաջադրելով պարզապես հնարավորություն չի ընձեռնվել պատգամավորներին ունենալ այլընտրանքային տարբերակ. «Մենք յուրաքանչյուր իրավիճակում ներկայացնում ենք ալտերնատիվ, նաեւ ցույց ենք տալիս, որ կա այլ տարբերակ: Սա քաղաքական ակտ է, որի շուրջ իրականում լուրջ քննարկում տեղի ունեցավ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այսուհետ նրանք ներկայացնելու են ալտերնատիվ տարբերակ այն բոլոր առաջանկներին, որոնք ՀՀԿ-ն կներկայացնի: