Brexit-ի շուրջ համաձայնագրի ձախողումը մռայլ հեռանկար է Մեծ Բրիտանիայի համար. Մեյ
International newsԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Բրյուսելի հետ համաձայնագրի ձախողումը մռայլ հեռանկար Է ենթադրում Միացյալ Թագավորության համար: Այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ներկայացնելով կառավարող Պահպանողական կուսակցության նախընտրական ծրագիրը:
Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը դիմել Է ընտրողներին եւ հորդորել նրանց խորհրդարանական ընտրություններում աջակցել պահպանողականներին, որոնք, նրա խոսքով, ձգտում են «Մեծ Բրիտանիայի համար լավագույն համաձայնագիրը» կնքել ԵՄ-ից դուրս գալիս:
«Եթե մենք չկարողանանք կնքել գործարքը, ապա Մեծ Բրիտանիայի եւ հասարակ աշխատավոր մարդկանց տնտեսական անվտանգության համար հետեւանքները մռայլ են լինելու: Եթե մենք հաջողության հասնենք, ապա մեր առջեւ մեծ հնարավորություններ կբացվեն»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: