Սիրիայում ԻՊ հարձակումների հետևանքով 40 մարդ է հոսպիտալացվել
International newsՍիրիական Համա նահանգում 40 խաղաղ բնակիչ հիվանդանոցներ է տեղափոխվել այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակումներ են իրականացրել նրանց վրա: Այս մասին հայտնում է սիրիական հեռուստատեսության արբանյակային հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ հարձակումների զոհ են դարձել հիմնականում կանայք և երեխաներ: Վաղ առավոտյան ահաբեկիչների մեծ խումբ ներխուժել է Սալամիա քաղաքի մոտակայքում գտնվող Ակարեբ Աս Սաֆիա բնակավայր և սպանել մարդկանց մինչև այն պահը, երբ բանակային ստորաբաժանումներն ու ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները հետ են մղել նրանց:
Ինչպես նշել է Համա քաղաքի բուժհաստատության աղբյուրը, ԻՊ գլխատել և անդամահատել է զոհերի մեծ մասին: Նրա խոսքով՝ Համայի և Սալամիայի հիվանդանոցներ է տեղափոխվել Ակարեբ Աս Սաֆիա բնակավայրի 40 վիրավոր բնակիչ, որոնց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնությունը:
Դրանից բացի, ԻՊ ահաբեկիչները երեք հրթիռային արկ են արձակել Սալամի քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել երկու խաղաղ բնակիչ: