Թուրքիան հրաժարվում է մասնակցել սիրիական Ռաքքայի ազատագրման գործողություններին
International newsԹուրքիան չի մասնակցելու սիրիական Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողություններին:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ռաքքայի ազատագրման գործողություններին Թուրքիայի չմասնակցելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ը մտադիր է այդ գործողություններին մասնակից դարձնել նաև Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին:
«ԱՄՆ կատարած այցի շրջանակներում մենք քննարկել ենք Ռաքքայի ազատագրման հարցը և ամերիկյան կողմին հայտնել ենք, որ ազատագրման գործողություններին Սիրիայի քրդերի մասնակցության դեպքում Թուրքիան զերծ է մնալու այդ գործողություններից»,- Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով գտնվել է ԱՄՆ-ում:
Այցի շրջանակներում քննարկված առանցքային հարցերից մեկը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-Թուրքիա համատեղ պայքարը: