42-ամյա Լեոնարդո դի Կապրիոն եւ 25-ամյա մոդել Նինա Ագդալը բաժանվել են
Lifestyle42-ամյա Լեոնարդո դի Կապրիոն եւ 25-ամյա մոդել Նինա Ագդալը բաժանվել են: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Զույգը հանդիպում էր մի ամբողջ տարի, բայց նրանց միայն մի քանի անգամ են միասին «բռնացրել»:
Վերջին անգամ զույգին միասին տեսել են մայիսի 9-ին, երբ դերասանին եւ Sports Illustrated-ի դանիացի մոդելին նկատել են Արեւմտյան Հոլիվուդում. նրանք մոտոցիկլետներով գնացել են հայտնի հաստատություն՝ սուշի եւ տակոս ուտելու:

«Երկուսն էլ որոշեցին, որ պետք է բաժանվեն: Նրանք ընկերներ են մնացել»,- հայտարարել են ներքին աղբյուրները:

Նրանց արաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Նինան իմացել է, որ Լեոն ընկերների եւ անծանոթ աղջիկների հետ երեկույթ է կազմակերպել Մալիբուի իր տանը:
Հավանաբար, սկանդալ է տեղի ունեցել, քանի որ Նինան չեղարկել է Ավստրալիայում կայանալիք Mercedes Benz Fashion Week-ին իր մասնակցությունը:
Լուսանկարները՝ WireImage-ի, FirmMagic-ի