Ռատկո Մլադիչը դատավարությանն ազատության մեջ չի սպասի
International newsՆախկին Հարավսլավիայի գործով ՄԱԿ-ի միջազգային ատյանի դատավորները մինչեւ դատը ազատ չեն արձակի Ռատկո Մլադիչին կալանքից: Նրանց կարծիքով, ժամանակավորապես ազատության մեջ հայտնվելով` նա կարող է այլեւս չներկայանալ դատին: Դատավորները հիշեցրել են, որ Մլադիչն արդարադատութունից թաքնվել է 16 տարի, հաղորդում է «ՄԱԿ-ի ռադիոն»:
Դատավորների խոսքով` պաշտպանության ներկայացրած բժշկական եզրակացությունները տրվել են բժիշկների կողմից, որոնք կամ առհասարակ չեն զննել Մլադիչին կամ վերջին անգամ դա արել են 2015 թվականին: Իսկ դատարանի նշանակած բժիշկները մի քանի տարի է հետեւում են Մլադիչի առողջությանը: Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատարը մեղադրվում է ցեղասպանության, օրենքները խախտելու եւ մարդկության դեմ հացագործությունների մեջ, որոնք նա գործել է 1992-1995 թվականներին Բոսնիա եւ Հերցեգովինայում: