Եթե թուրքերին դուր է եկել այդ երգն, ուրեմն իրենց սրտով է երաժշտությունը. Արտավազդ Բայաթյանը՝ Սպիտակցի Հայկոյի և Սուրպեր Սաքոյի երգի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հայկական քաղաքային ֆոլկի՝ ռաբիսի ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի եւ Սուրպեր Սաքոյի «Մի գնա» երգը Հայաստանից առավել հիթային է դարձել Թուրքիայում: Այն հնչում է թուրքական սրճարաններում, ակումբներում, մեքենաներում, ռադիոներով, այն անգամ լսում եւ նույնիսկ մեծ վայելքով կատարում են թուրքիայում հայտնի արտիստները: Ավեին՝ նախորդ ամիսներին «Shazam» հայտնի հավելվածով Թուրքիայում ամենաշատը փնտրված երգերի հարյուրյակում «Մի գնա» երգն առաջին հորիզոնականում է:
Մեր երկրում այս փաստը տարբեր կերպ է ընկալվում: Կարծիքները երկու մասի են բաժանվել՝ մի մասը պնդում է, որ սա մեծ առավելություն է մեզ համար, որ թուրքերը, իմանալով, որ այս երգը երգում են հայ երգիչները, սիրում ու տարածում են այն, ավելին՝ Թուրքիայում հայկական երգն է ամենահիթայինը համարվում: Սակայն մարդկանց մյուս խումբը հակադարձում է՝ նշելով, որ այս փասը բնավ ուրախալի չէ, քանի որ երգի մեղեդին հայկական չէ, այն մոտ է թուրքական երաժշտությանը, այդ պատճառով էլ սիրվել է նրանց կողմից:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ:
Շարունակությունը՝ այստեղ: