Վենեսուելան մերժում է ԱՄՆ-ի պատժամիջոցները
International newsՎենեսուելայի կառավարությունը վճռականորեն մերժում է ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդդեմ հարավամերիկյան երկրի, որոնք հակասում են միջազգային իրավունքին: Այս մասին Twitter –ի իր օգտահաշվում հայտարարել է Վենենսուելայի Արտաքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Վենեսուելան մերժում է ԱՄՆ ֆինանսների նախարարության միակողմանի եւ անընդունելի պատժամիոջցները Գերագույն դատարանի անդամների նկատմամբ», - ընդգծել է Ռոդրիգեսը: Նրա խոսքով` «վրդովեցնող ու անթույլատրելի է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանում ինքնիշխան ու անկախ հանրապետության դեմ` խախտելով միջազգային ու վենեսուելական օրենքները»:
Ռոդրիգեսը նշել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն «աջակցություն է հայտնել Գերագույն դատարանի անդամներին, որոնք ամերիկյան իմպերիալիզմին զոհ դարձան: Վաշինգտոնի` պատժամիջոցներ սահմանելը «հերթական անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն փորձում է Վենեսուելայում ապակայունացնել իրադրությունը»: