Քենդալ Ջենները՝ ներքնազգեստի գովազդում
LifestyleՀամացանցում են հայտնվել Քենդալ Ջենների նոր ֆոտոսեսիայի կադրերը: Քենդալը ներկայացնում է «La Perla» ապրանքանիշի ներքնազգեստի նոր հավաքածուն:
Նախագծի հեղինակը այս բրենդի ստեղծագործական գծով տնօրեն Ջուլիա Հաարթն է: Նա ոգեշնչվել է գեղանկարիչներ Ջորջի Օկիֆի և Պիտեր Մաքսի ստեղծագործություններից: Իսկ լուսանկարիչները հայտնի Մերթն ու Մարկուսն են:
Իրենց կադրերով նրանք փորձել են հանդիսատեսին տեղափոխել երևակայության, գույնի և արվեստի աշխարհ:

