Լողի բացառիկ օգտակար հատկություններ, որոնց մասին դուք չգիտեիք
LifestyleԼողը ջրային սպորտաձևի ամենօգտակար տեսակն է: Նրա առողջարարական ամենից բնորոշ հատկությունն այն է, որ լողորդը օգտվում է բնական առողջարար գործոններից՝ թթվածնով հագեցած օդից, ջրից և արևից:
Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր փաստեր լողի մասին, և թե ինչպես է այն ազդում մեր առողջության ու ֆիզիկական վիճակի վրա:
Լողը հիանալի միջոց է ավելորդ քաշից ազատվելու համար: Քանզի լողալու ժամանակ մարդը ծախսում է այնքան էներգիա, որ այն սննդի միջոցով կարող է ընդունել 2 օրվա ընթացքում:
Սառը ջրում լողալը լավացնում է արյան շրջանառությունն ու սեռական հորմոնների արտադրությունը: Օրական ընդամենը 30 րոպեն բավական է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ լիբիդոն բարձրացնելու համար:
Լողը օգտակար է սրտանոթային համակարգի առողջության համար: Ջուրն ամբողջովին «մաքրում» է բացասական էներգիան՝ տալով թարմություն և առույգություն: Այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով լողով են զբաղվում, սրտի կրճատումների հաճախությունը հանգիստ վիճակում նվազում են րոպեում 60-ից մինչեւ 55 հարված:
Առանձնահատուկ է լողի ազդեցությունը մարդու մաշկի վրա: Այստեղ պետք է նկատի ունենալ ոչ միայն ջրի հիգիենիկ նշանակությունը, այլ այն, որ մշտապես շփվելով ջրի հետ՝ մաշկը դառնում է առավել առաձգական, նուրբ և միևնույն ժամանակ ամուր և դիմացկուն:
Որոշ գիտնականների կարծիքով՝ լողը դրական է ազդում երեխաների մտավոր ունակությունների վրա: Նրանք պարզել են, որ այն երեխաները, որոնք շուտ են սկսել զբաղվել լողով, շատ ավելի խելացի են, քան նրանց այն հասակակիցները, որոնք վախենում են ջրից:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: