Լեհաստանի ԱԳ նախարարը եվրոպական երկրներին նախազգուշացրել է զերծ մնալ «ԵՄ երկու արագություններ» ստեղծելուց
International news«Մենք ցանկանում ենք, որ Գերմանիան, Ֆրանսիան եւ ԵՄ այլ երկրներ հարգեն Լեհաստանի շահերը», -հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին գերմանական Die Welt պարբերականի հետ հացազրույցի ժամանակ: Նա, սակայն, լեհ-գերմանական հարաբերությունները լավ է անվանել` նշելով, որ շատ հարցերի շուրջ Բեռլինը պատրաստ չէ փոխզիջումների գնալ, հաղորդում է «Ռադիո Լեհաստան»-ը:
Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը եվրոպական երկրներին նախազգուշացրել է նաեւ զերծ մնալ «Եվրամիության երկու արագություններ» ստեղծելուց: Նրա կարծիքով, եվրոպական ֆինանսների եւ եվրոգոտու ընդհանուր բյուջեի նախարար ստեղծելու առաջարկությունը վտանգավոր են եւ կարող են կարող են պառակտել Եվրոպան: «Դա կարող է նշանակել Եվրոպական միության վերջը»,-նշել է նա: