Կարտոֆիլը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար
LifestyleՏարիներ շարունակ գիտնականները վիճում էին կարտոֆիլի օգտակար հատկությունների վերաբերյալ: Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքում: Այն համարվում է օսլա պարունակող կալորիական սնունդ: Կարտոֆիլը պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանյութ և 4.3 գրամ սպիտակուց: Այս մթերքը պարունակում է կալցիումի օրվա պահանջի 2%-ը, վիտամին C-ի 51%-ը, երկաթի 9%-ը, վիտամին B6-ի 30%-ը, մագնեզիումի 12%-ը և կալիումի 25%-ը: Կարտոֆիլը պարունակում է նաև ֆոսֆոր, ֆոլաթթու և ցինկ:
Մշակում չանցած կարտոֆիլը պարունակում է շատ քիչ քանակությամբ աղ: Առանձին հարց է ալֆա-ճարպաթթվի պարունակությունը: Այն օգնում է գլյուկոզան վերածել մաքուր էներգիայի: Կարտոֆիլը օգնում է պահպանել ոսկրերի առողջությունը, նպաստում է կոլագենի արտադրությանը, կարգավորում է արյան ճնշումը: Սննդակարգում կարտոֆիլի կիրառումն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, ինչը պաշտպանում է սիրտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: