Նարինե Մկրտումյանի ծովափնյա հանգիստն ամուսնու հետ
LifestyleBravo.am-ը գրում է.
Նարինե Մկրտումյանն օրերս բարձր տրամադրությամբ վերադարձել է Շարմ էլ Շեյխից: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել հանգստի ընթացքում արված լուսանկարները, նաեւ պատմել է, թե որն էր ուղեւորության առիթը. «Որոշեցինք ամուսնուս ծննդյան տարեդարձն այնտեղ տոնել: Մեզ միացան նրա ընկերները, եւ այս անգամ առանց երեխաների մեկնեցինք»:
7 օրվա ընթացքում զույգը հասցրել է արեւայրուք ընդունել, նավով շրջել, շոուների մասնակցել, նաեւ հայերեն սովորեցնել հյուրանոցի անձնակազմին. «Պասիվ հանգիստ եմ վայելել, իսկ դայվինգից եւ սաֆարիից հրաժարվեցի. էքստրիմի սիրահար չեմ: Հետաքրիր էր, որ երբ իմացան` երգչուհի եմ ու ճանաչված, ծաղիկներով դիմավորեցին հերթական միջոցառման ժամանակ: Նավի վրա էլ գիդը մեր լավաշից փորձեց, նաեւ իր ընկերոջը հյուրասիրեց. շատ հավանեցին: Իսկ ես այնտեղի ուտելիքը չհավանեցի»:
Շարունակությունը՝ այստեղ:
