Հոմսից հյուսիսային արվարձանից հեռացել է 459 գրոհայինից բաղկացած վերջին խումբը
International newsԱռնվազն 459 գրոհային և նրանց ընտանիքների 993 անդամ վերջին խմբի կազմում կիրակի հեռացել է սիրիական Հոմս քաղաքի հյուսիսային Էլ-Վաեր արվարձանից՝ համաձայն հրադադարի մասին համաձայնագրի: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Հաղորդվում է, որ 989 հոգին` այդ թվում 308 գրոհայինները, 26 ավտոբուսներով ուղարկվել են Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաք, որը գտնվում է զինված խմբավորումների հսկողության տակ: Եվս 463 մարդ, այդ թվում 151 գրոհային 11 ավտոբուսով ուղղվել է Իդլիբ քաղաք:
Նշվում է, որ այդ խմբի հեռացմամբ թաղամասն ամբողջությամբ ազատվելու է զինված խմբավորումներից: Ավելի ուշ Էլ-Վաեր կմտնեն տեխնիկական սպասարկման և վերանորոգման հարցերով մասնագետները վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար:
Էլ-Վաերը վերջին հենարանն էր մնում Հոմսում զինված խմբավորումների համար: