Ձախ Հարութի երևանյան մենահամերգի հիշարժան պահերը՝ մեկ ֆոտոշարքում
LifestyleԵրեկ Կարեն Դեմիրճյանի Մարզահամերգային համալիրում կայացավ Ձախ Հարութի մենահամերգը, որի ընթացքում նա կատարեց հին և նոր սիրված երգերը: Լեփ-լեցուն դահլիճը մեծ խանդավառությամբ ընդունեց լեգենդար արտիստին. ներկաների շարքում էին տարբեր սերնդի ներկայացուցիչները, ովքեր երգչի հետ հավասար երգում էին իր երգերը: BlogNews.am-ն ներկայացնում է համերգի հիշարժան դրվագները:

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի համերգային ծրագիրը սկսվեց կենդագրական պատմությամբ՝ ներկայացվեցին երգչի մանկության, պատանեկության և արդեն ավելի մեծ տարիքի տարբեր լուսանկարները: Համերգային առաջին երգը սկսվեց իր և Ռազմիկ Ամյանի «Գեղեցիկ է Երեւանը» երգով:
«Ես հուզված և երջանիկ եմ, որ Երևանում կրկին հնարավորություն ունեմ հանդես գալու: Ես երևանցի եմ, սա իմ քաղաքն է, այստեղ է անցել իմ մանկությունը, այստեղ եմ ունեցել կյանքիս ամենահիշարժան պահերը»,-նշեց Հարութը:

Համերգի ամենատպավորիչ երգը «Ես առանց քեզ»-ի կատարումն էր: Անգամ երգիչը չկարողացավ զսպել հուզմունքն ու արցունքները: Երգի ընթացում ցուցադրվում էին նրա եւ կնոջ՝ Ռուզանի ընտանեկան լուսանկարները: Հանդիսատեսը բարձր ծափողջույններով ընդունեց նաեւ Սիրուշոյի հետ «Տարիներ» երգի կատարումը, որի նոր գործիքավորումն արդեն սիրվել է հանդիսատեսի կողմից: Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև Զարուհի Բաբայանը՝ «Հայի աչքեր» երգով, «4 տարբերակ» խմբի աղջիկները և Քրիստինե Պեպելյանը:
