5 միջոց՝ առանց դեղամիջոցների դաշտանային ցավերից ազատվելու համար
LifestyleՇատ կանանց համար դաշտանային ցավերը պարբերաբար կրկնվող լուրջ խնդիր են: Սակայն գույություն ունեն շատ արդյունավետ մեթոդներ՝ այդ ցավերից ազատվելու համար: 5 միջոց՝ դաշտանային ցավերից ազատվելու համար Որն է դաշտանի ժամանակ նկատվող ցավերի պատճառը Տհաճ զգացողություններն ու սպազմները, որոնք նկատվում են դաշտանից առաջ ու դրա ընթացքում, առաջանում են արգանդի կծկումների հետևանքով: Սակայն այդ տհաճ զգացողություններից կարելի է ազատվել, իսկ ցավը՝ մեղմացնել: Դաշտանային ցավերի դեպքում կանայք առաջին հերթին մտածում են ցավազրկող դեցահաբերի մասին, սակայն դրանք ոչ միշտ են արդյունավետ լինում: Բացի այդ, կանանց օրգանիզմը շատ շուտով սկսում է սովորել դրանց ազդեցությանը և ցավազրկողներն անարդյունավետ են դառնում: Սակայն հարկ է նշել, որ տհաճ զգոցողություններից կարելի է ազատվել նաև առանց դեղամիջոցների: Ինչպես ազատվել դաշտանային ցավերից առանց դեղահաբերի 1. Հնարավորինս թուլացնել մարմինը Որովայնի ստորին հատվածի ցավը կարող է շատ տհաճ լինել, սակայն անհրաժեշտ է հիշել, որ լարվածությունն ու սթրեսն էլ ավելի են վատացնում վիճակը: Հնարավորության դեպքում հարկավոր է մի փոքր հանգստանալ և ամբողջությամբ թուլացնել մարմինը: Բացի այդ, դաշտանային ցավերը մեղմացնելու համար շատ արդյունավետ են նաև յոգան ու մեդիտացիան: 2. Ֆիզիկական ակտիվություն Դեռ շատ վաղուց բժիշկներն ապացուցել են, որ դաշտանը շատ ավելի անցավ է անցնում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, ուստի հարակավոր է գտնել որևէ հարմար սպորտաձև, որը կօգնի մեղմացնել ցավը: 3. Երիցուկի և անանուխի թեյ Երիցուկի օգտակար հատկությունների մասին գիտեն բոլորը: Այս բույսի բուժիչ հատկությունները հայտնի են դեռ անհիշելի ժամանակներից: Այն նաև շատ արդյունավետ է դաշտանային ցավերի ժամանակ, ուստի առաջին իսկ «ախտանշանների» դեպքում կարելի է մի բաժակ երիցուկի թեյ պատրաստել: Ոչ պակաս օգտակար է անանուխի թեյը, որը նաև ունենում է հանգստացնող ազդեցություն: 4. Վիտամինային հավելումներ Կանանց առողջության ու գեղեցկության պահպանմանը նպաստող հիանալի վիտամինային հավելում կարող են լինել կտավատի սերմերը, որոնք կարելի է ավելացնել շիլաներին, աղցաններին, յոգուրտին կամ թխվածքաբլիթներին: Բացի այդ, շատ կանանց համար դաշտանային ցավերից ազատվելու արդյունավետ միջեց են նաև մագնեզումն ու վիտամին B1-ը: 5. Խորհրդակցել բժշկի հետ Ուժեղ ցավերը դաշտանի ժամանակ ոչ միշտ են նորմալ: Դրանց առաջացման պատճառն ու խնդրի հնարավոր լուծումը գտնելու համար հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Որոշ դեպքերում բժիշկը կարող է նույնիսկ հորմոնալ հակաբեղմնավորիչներ նշանակել, որոնք կօգնեն ազատվել սարսափելի ցավերից: Սակայն սա կախված է կնոջ օրգանիզմի և առողջական վիճակի առանձնահատկություններից, ուստի ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել: