Պարզ հնարք, որը կօգնի թողնել ծխելը
LifestyleՋորջիայի Համալսարանի մասնագետները ծխելը թողնել ցանկացողներին խորհուրդ են տալիս իրենց մոտ լիմոնադ պահել։ Սակայն ոչ թե խմելու, այլ բերանը ողողելու համար։ Այսինքն, այդ միջոցով հարկավոր է արյան մեջ շաքարի քանակը մի քիչ բարձրացնել, քանի որ ընդունված է կարծել, որ շաքարը նույնիսկ լեզվի վրա ընկնելով, կենտրոնացնում է ուշադրությունը և էներգիա է հաղորդում։ Իսկ դա օգնում է ուշադրությունը շեղել և մեծացնել ինքնավերահսկողությունը։ Գոնե, ժամանակավորապես, ասում են գիտնականները։ Պրոֆեսսոր Լեոնարդ Մարտինը կարծում է, որ "շաքարը խթանում է լեզվի վրա գտնվող ածխաթթուների պարզ սենսորները՝ ուղարկում է ուղեղի մոտիվացիայի կենտրոնի տվյալները, բարձրացնելով ուշադրությունը և զսպելու ունակությունը"։ Շաքարն արգելակում է ամենապարզ որոշումներ կայացնելու ավտոմատ ռեակցիան, ստիպելով ուշադրությունը կենտրոնացնել ավելի բարդերի վրա։ Իսկ հայտնի է, որ առկա երկու առաջադրանքներից միշտ առաջինն ավելի շատ էներգիա է խլում։ Շաքարը ուժ կտա իրագործելու բոլոր խնդիրները, ներառյալ սիգարետից հրաժարվելը։ Տարօրինակ է, որ գիտնականները կանգ են առել հենց գազավորված ըմպելիքի վրա։ Իսկ ինչու՞ չօգտագործել պաչզապես շաքար։