Թիլերսոնը Հյուսիսային Կորեային կոչ է արել դադարեցնել հրթիռային փորձարկումները
International newsՀյուսիսային Կորեայի իշխանությունների իրականացրած բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումից հետո կշարունակվի այս երկրի վրա տնտեսական եւ դիվանագիտական ճնշումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Շարունակվող փորձարկումները հիաթափություն եւ տագնապ են առաջացնում, եւ մենք նրանց խնդրում ենք դրանք դադարեցնել»,- ասել է Թիլերսոնը Fox News-ի հետ հարցազրույցում:
Կիրակի ավելի վաղ Հյուսիսային Կորեան իրականացրել է բալիստիկ հրթիռի արձակում: Հրթիռն արձակվել է Հյուսիսային Կորեայի արեւելյան ափից: Սա վերջին շաբաթում արձակված արդեն երկրորդ հրթիռն է: