Ինչ է Դոնալդ Թրամփի ձեռագիրը բացահայտում նրա անհատականության ու առողջության մասին. լուսանկարներ
LifestyleԻնչպես նշում է The Daily Mail պարբերականը, National Pen Գրիչների և գրենական պիտույքների արտադրման ընկերության մասնագետները փորձել են վերլուծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռագիրն ու մի քանի անհայտ ու հետաքրքրիր փաստ բացահայտել նրա մասին:
Այս վերլուծությունը, որը արվում է ձեռագրի միջոցով, բացառիկ հնարավորություն է տալիս տվյալ անձի բնավորության ու առողջության մասին ավելի քան 5.000 մանրամասն տեղեկություն իմանալ:
Ըստ այս վերլուծության՝ պարզվեց, որ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը սիրում է գործել կուլիսների հետևում, ինքնահավան է ու գոռոզ, նախընտրում է միշտ լինել ուշադրության կենտրոնում:
Դոնալդ Թրամփի՝ ընդգծված տառերով ու հատկապես դեպի ձախ թեքված տառերը միայն վկայում են այն մասին, որ նա ձևացնում է, թե շատ ինքնավստահ է:
Իսկ օրինակ տառերի արանքներում թողնված կարճ տարածությունները փաստում են, որ նախագահը տանել չի կարողանում միայնությունն, այլ նախընտրում է միշտ մարդկանցով շրջապատված լինել: Նրա ձեռագրի սրածայր լինելը խոսում է այն մասին, որ գրողն ագրեսիվ է, լարված, խելացի ու հետաքրքրասեր:
Որպես եզրակացություն՝ նախագահ Թրամփի ձեռագրի վերլուծությունից պարզ է դարձել, որ ԱՄՆ ղեկավարն ունի շատ վառ երևակայություն, էներգիայով լի է, վճռական, գոռոզ, հավակնոտ, ինքնահավան: Նա ամենայն լրջությամբ է վերաբերվում իր առջև դրված բոլոր նպատակներին:


Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: