Կլկլացնելն արվեստ է, ընդ որում դժվար արվեստ է, որը տրված է միայն կոնկրետ մարդկանց և ի վերուստ. Սերգեյ Գրիգորյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է Սերգեյ Գրիգորյանը, ով այն երգիչներից չէ, որ տարվա մեջ մի քանի տեսահոլովակ թողարկի, բայց պարապուրդի մատնված չէ: Նա` իր աշակերտների հետ միասին, հաճախ է եվրոպական մրցույթներում Հայաստանը պատվով ներկայացնում, որոնք միշտ չէ, որ ներկայացվում են հանրությանը:
-Սերգեյ, գիտեմ, որ Ձեր աշակերտի հետ միասին վերջերս Շվեդիայից երկու ոսկեմեդալով եք վերադարձել: Զրույցը նախ ուզում եմ սկսել հենց այդ մրցույթից, կմանրամասնե՞ք:
- Վերջերս ես եւ իմ աշակերտը` Նարեկ Վարդանյանը, վերադարձել ենք Շվեդիայից, որտեղ մանսակցեցինք Շվեդիայի տաղանդների միջազգային փառատոնին: Այստեղ իր տարիքային խմբում Նարեկն արժանացավ երկու ոսկե մեդալների` «Համաշխարհային երգ» եւ «Մայրենի լեզվով երգ» անվանակարգերում: Շատ ուրախ ու հպարտ ենք այս պարգեւատրումների համար, դա ապացույցն է նրա, որ մեր աշխատանքը ջուրջ չի գնացել: Ուրախ եմ նաեւ, որ, աշխատելով 14-ամյա դեռահասաի հետ, հասկանում եմ, որ նա ամբողջովին գիտակցում է իր անելիքն ու պատասխանատվությունը: Շատ կոփված է, քանի որ ավելի փոքր տարիքում իր վոկալը կարգավորել է Նաիրա Գյուրջինյանը, իսկ հիմա` ինքս եմ դրանով զբաղվում:
Շարունակությունը՝ այստեղ: