Գերմանիայում կասկածելի իրի պատճառով Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գրասենյակից մարդիկ տարհանվել են
International newsՄարտին Շուլցի գլխավորած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբ գրասենյակից մարդիկ տարհանվել են կասկածելի առարկայի պատճառով: Այդ մասին հայտնել է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը, գրում է Deutsche Welle-ն:
«Վիլի Բրանդտ Հաուս շենքից մարդիկ տարհանվել են կասկածելի առարկայի պատճառով: Քրեական ոստիկանության վարչությունից մեր մասնագետները ճանապարհին են»,- Twitter-ում գրել է ոստիկանությունը:
Կուսակցության անդամները և ղեկավարները հավաքվել են Վիլի Բրանդտ Հաուսի դիմաց, մինչ շենքում իրավապահները համապատասխան գործողություն են իրականացրել:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ շենքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում՝ նշելով, որ կասկածելի առարկան անվնաս փայտյա տուփ է եղել: