Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանում մեկնարկեց «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»-ը

Society

«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի անդրանիկ համերգն անցկացվեց մայիսի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգային ծրագրին մասնակցեցին ԱՊՀ մասնակից պետությունների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերի հայաստանյան դափնեկիրներ:

«Այս համերգային ծրագրով ամփոփում ենք տարվա ընթացքում մեր  ունեցած հաջողությունները: Թող անհամեստ չհնչի, բայց պետք է ընդգծեմ, որ Հայաստանում բազմաթիվ լավ ծրագրեր ու նախագծեր ենք իրականացրել: Երիտասարդ ստեղծագործողները  բարձր են պահել մեր պատիվը միջազգային տարբեր հարթակներում՝ մասնակցելով բազմաբովանդակ մրցույթների և մրցանակային տեղեր շահելով»,- նշեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այս մեկ շաբաթվա ընթացքում 40-ից ավելի միջոցառումներ են իրականացվելու ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ մարզերում:

«Մենք առաջնորդվում ենք մի կարգախոսով, որ այսօր երեխաների գեղագիտական դաստիարակությամբ զբաղվելով՝  վաղն ունենալու ենք մշակույթ կերտող սերունդ»,-եզրափակեց փոխնախարարը:

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանն ասաց, որ նախագծին Հայաստանի մասնակցությունը բավականին արդյունավետ է: «Ծրագրի շրջանակում տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ են ժամանել Հայաստան, վարպետության դասեր անցկացրել երեխաների հետ: Մեր երիտասարդ կատարողները և ստեղծագործողները մասնակցել են Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում և այլ երկրներում անցկացված միջազգային մրցույթների և հաջողությունների հասել: Նրանցից շատերն այսօր կլինեն բեմում»,-նշեց նա:

Սարգսյանը հավելեց, որ ամեն բան արվել է և արվում է, որ հայ երեխաները կրթվեն, զարգանան, աճեն:

Համերգային ծրագրի մասնակից 13-ամյա քանոնահարուհի Լիլիթ Պետրոսյանը շեշտեց, որ  մասնակցել է մի շարք միջազգային և հանրապետական մրցույթ- փառատոների՝ արժանանալով ոսկե, արծաթե և այլ մեդալների:

«Մրցույթներում կայանում եմ, կոփվում ու իրատեսորեն գնահատում  իմ հնարավորությունները: Այսօր մեծ սիրով եմ ներկայանալու հայ երաժշտասերների առաջ»,-ասաց Լիլիթը:

«Հպարտ եմ, որ մասնակցել եմ Դելփյան խաղերին ու հաղթել «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգում: Մրցույթները երիտասարդ կատարողներին  առաջ գնալու, նոր ծանոթություններ հաստատելու, ինքնադրսևորվելու հիանալի հնարավորություն են տալիս»,-նշեց համերգի մասնակից երգչուհի Իրինա Գուլամբարյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվեն շուրջ 35 նպատակային բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ /վարպետության դասեր, ուսումնամեթոդական և գործնական ծրագրեր, տեսական առարկաների վիկտորինա, փառատոներ, մանկական երաժշտական բեմադրություններ, երաժշտական և պարային համերգներ, ցուցահանդեսներ, պետական պատվերով հրատարակված երաժշտական գրականության նվիրաբերում և այլն/:

«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը» մեր երկրի արձանագրած ձեռքբերումների և իրականացվող ծրագրերի յուրօրինակ հանրագումար-ստուգատես է, որի ընթացքում հանրությանը կներկայացվի գեղարվեստական կրթության կարևորությունը, այս ասպարեզում արտերկրի առաջավոր փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանը նպատակաուղղված այն բոլոր նախադրյալները, որոնք ստեղծվել ու ամրապնդվում են ՀՀ կառավարության, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ծրագրերով:

Գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունը կարևորվում է ամբողջ աշխարհում: Այդ մասին է վկայում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը, որտեղ, 2012 թվականից ի վեր, յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակվել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»: Հայաստանի Հանրապետությունն այս կարևոր նախաձեռնությանը միացել է 2012 թվականից: 2012-2016 թթ. հանրապետությունում իրականացվել է 199 միջոցառում, նպատակային բազմաբնույթ ծրագրեր` 8486 մասնակցով:

 

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center