3 խելամիտ պատճառ. ինչու են կանայք մշտապես ձգտում հարաբերություններ սկսել և ամուսնանալ տարիքով ավելի մեծ տղամարդկանց հետ
LifestyleԻնչու՞ են երիտասարդ աղջիկները նախընտրում մեծահասակ տղամարդկանց։ Այս հարցի պատասխանը ոչ բոլորին է հայտնի։ Զույգերի մոտ տարիքային տարբերությունը կարող է կազմել 8-10 եւ ավելի տարիներ։
Աղջիկներն այս հարաբերությունները բացատրում են այն հանգամանքով, որ նրանց ձգում է հակառակ սեռի ներկայացուցչի լրջությունն ու կյանքի փորձը։
Այս հարցի պատասխանը պայմանավորված է մի քանի պատճառներով, որոնք Օrer.am-ը ներկայացնում է Ձեր ուշադրությանը:
1. Հասուն տղամարդիկ ավելի մեծ վստահություն են ներշնչում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ։ Նման տղամարդիկ հնարավորություն են տալիս ամուր ընտանիք կազմել։
2. Հասուն տղամարդն արդեն կայացած անհատ է՝ եւ՛ նյութապես, եւ՛ հոգեպես։ Հետեւաբար, նա անիմաստ վիճաբանություններ չի սկսի կնոջ հետ, սահմանափակումներ չի դնի իր ընտրյալի առաջ:
3. Այսպիսի սիրո առաջացման դրդապատճառ կարող է լինել մշտապես հայրական սիրո պակասը։ Շատ դժվար է հասկանալ ու տարբերակել, որ տվյալ սերը հայրական սեր է եւ ոչ թե կիրք ու սիրո զգացում։