Սպիտակ տունն առաջարկում Է Պենտագոնի բյուջեն ավելացնել 54 միլիարդով՝ մինչեւ 639 մլրդ դոլար
International news ԱՄՆ-ի վարչակազմը մայիսի 22-ին Կոնգրես Է ուղարկել 2018 թվականի բյուջեի նախագիծը, որտեղ նախատեսված Է երկրի պաշտպանության նախարարության ծախսերի Էական ավելացում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տարածված փաստաթղթերի համաձայն՝ հաջորդ ֆինանսական տարում, որն սկսվում Է 2017 թվականի հոկտեմբերի 1-ից, Պենտագոնի բյուջեն առաջարկվում Է սահմանել 639 միլիարդ դոլար, ինչը 54 միլիարդով կամ գրեթե 10 տոկոսով ավելի Է ընթացիկ տարվա մակարդակից: Այդ գումարը կներառի 65 միլիարդ դոլար արտասահմանում ահաբեկչության դեմ գործողությունների իրականացման համար:
Փաստաթղթում հատկապես ընդգծվում Է, որ պաշտպանական ծախսերի կրճատման՝ Բարաք Օբամայի նախկին վարչակազմի ուղեգիծն սպառնալիք Է ներկայացնում ԱՄՆ-ի համար, եւ Թրամփի վարչակազմը մտադիր Է տվյալ հարցում արմատապես փոխել ռազմավարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: