Բեռլինում Մերկելը լռության րոպե Է հայտարարել Մանչեսթրում կատարված ահաբեկչության կապակցությամբ
International news Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մանչեսթրի իրադարձությունների կապակցությամբ «լռության րոպե» Է հայտարարել Պետերսբերգյան ութերորդ կլիմայական երկխոսության շրջանակներում իր ունեցած ելույթի ժամանակ, որն ընթանում Է Բեռլինում: Ելույթը հեռարձակվում Է ԳՖՀ-ի շրջակա միջավայրի եւ բնության պահպանության նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս ողբերգական իրադարձությունների կապակցությամբ եկեք լռության րոպե անցկացնենք»,-ասել Է Մերկելը՝ դիմելով հավաքվածներին:
Դրանից առաջ կանցլերն ընթերցել Է իր ավելի վաղ հրապարակված հայտարարության տեքստը, որում ցավակցություն Է հայտնել տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ վստահություն հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարելու Բեռլինի վճռականությունը Մանչեսթրի իրադարձություններից հետո միայն աճել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: