Մհերի հարսանիքը կկայանա հունիսին. Մանրամասներ երգչի ընտրյալի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Վերջին օրերին համացանցը ողողված է երգիչ Մհերի նշանադրության լուրերով, որը կայացել է մայիսի 19-ին՝ Երեւանում:
Թեեւ Մհերի ընտրյալի մասին քիչ տեղեկություններ են հայտնի, սակայն Life.panorama.am-ին հաջողվել է ճշտել, թե երբ է կայանալու սպասված հարսանիքն եւ այլ մանրամասներ:
Մեզ հետ զրույցում Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը հայտնեց.
«Արդեն վեց ամիս է, ինչ Մհերն ու Արմինեն միասին են, նրանք շատ սիրում են միմյանց ու երջանիկ են: Նշանադրությունը կայացել է մայիսի 19-ին, Արմինեի հայրական տանը՝ շատ նեղ միջավայրում: Ներկա են եղել միայն ընտանիքի անդամներն ու շատ մոտ հարազատները: Ի դեպ՝ Մհերի ծնողները հատուկ տղայի նշանադրության կապակցությամբ Մոսկվայից եկել են Հայաստան ու հայկական ավանդական արարողություններով գնացել աղջիկ ուզելու»:
Մեզ հետ զրույցում պրոդյուսերը բացահայտեց նաեւ հարսանիքի ամիսը.
«Հունիսին կկայանա Մհերի եւ Արմինեի հարսանիքը: Այս օրվան թե զույգը, թե նրանց հարազատները մեծ երջանկությամբ են սպասում: Օր ու վայր չեմ կարող նշել, միայն հավելեմ, որ հարսանիքը մեծամաշտաբ չի լինելու, ներկա կլինեն միայն շատ մոտ մարդիկ: Մհերն ու Արմինեն ավելի համեստ հավաքույթ են նախընտրում»,- ընդգծեց Գեորգի Հարությունյանը:
Շարունակությունը՝ այստեղ: