Բրիտանական ոստիկանությանը հայտնի Է Մանչեսթրի ահաբեկչության կատարողի անունը
International newsՈստիկանությունը տեղեկատվություն ունի այն մասին, թե ով Է կատարել ահաբեկչությունը Մանչեսթրում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 23-ին հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները նշում են, որ իրենք գիտեն Մանչեսթրում հարձակում կատարած անձնավորությանը»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով «Կոբրա» արտակարգ կոմիտեի նիստից հետո:
«Սակայն հետաքննության այս փուլում մենք չենք կարող հաստատել նրա անունը»,-հավելել Է Մեյը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: