Ինդոնեզիայում երկու գեյեր հրապարակային պատժի են ենթարկվել
International newsԻնդոնեզիայի Աչեհ գավառում նույնասեռականության մեջ մեղադրվող երկու տղամարդ հրապարակային պատժի են ենթարկվել։ Նրանցից յուրաքանչյուրին նշանակվել է մտրակի 85 հարված, հաղորդում է BBC-ն։
Պատժվածների անունները չի նշվում։ Հայտնի է, որ նրանցից մեկը 20, մյուսը՝ 23 տարեկան է։
Տղամարդիկ ձերբակալվել են, երբ առանց թույլտվության ուրիշի տուն մտած ոստիկանության ներկայացուցիչները նրանց միասին տեսել են անկողնում։
Ինդոնեզիայում նույնասեռականությունն ապօրինի չի համարվում, բացի Աչեհ գավառից, որտեղ ապրում են իսլամի օրենքներով։