Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» քննադատել է Ադրբեջանի կառավարությանը
International newsՆյու Յորքում գտնվող «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ազատ արձակել ձերբակալված լրագրող Նիջաթ Ամիրասլանովին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Ամիրասլանովը 30 օրով ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների հրահանգներին չենթարկվելու մեղադրանքով:
ԼՊԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան Ադրբեջանի իշխանություններին քննադատել է լրագրողներին հետապնդելու կապակցությամբ և պահանջել վերջ տալ այդ պրակտիկային:
«Այդ երկրի իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել կեղծ մեղադրանքների միջոցով լրագրողներից վրեժխնդիր լինելու քայլերին»,- նշված է ԼՊԿ ներկայացուցչի հայտարարության մեջ:
Նիջաթ Ամիրասլանովի գործընկերներն ու կողմնակիցները պնդում են, որ լրագրողի ձերբակալության պատճառը ինտերնետային հարթակում կատարված նրա գրառումներն են, որոնցում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին:
Այս ամենին հակառակ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները հանդես են գալիս երկրում խոսքի և մամուլի լիակատար ազատության առկայության անհիմն և կեղծ մնդումներով:
Կոռուպցիայով և ճնշումներով լի Ադրբեջանում ճշմարտությունը վեր հանող լրագրողները, լրատվամիջոցները մշտապես ենթարկվում են կառավարության ճնշումներին, լինում են զանգվածային ձերբակալություններ:
2016-ի տվյալներով Ադրբեջանը համարվում է լրագրողների նկատմամբ աշխարհում ամենաշատ գրաքննություն իրականացնող երկրներից մեկը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը աշխարհի ամենագրաքննվող տասը երկների շարքում:
Ադրբեջանում ցանկացած իրականությանը համապատասխանող տեղեկատվություն, որը չի բխում նախագահի կամ պետական իշխանության շահերից տեղ չի գտնում տեղեկատվական հարթակում, իսկ տեղ գտնելու դեպքում դրա հեղինակները, ինչպես նաև շատ դեպքերում իրենց ընտանիքների անդամները, խստագույնս պատժվում են և ձերբակալվում: