Մեծ Բրիտանիան վերականգնել է ԱՄՆ-ի հետ տեղեկատվության փոխանակումը
International newsԲրիտանական ոստիկանությունը վերականգնել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ տեղեկատվության փոխանակումը։ Այսուհետ նրանք համատեղ կհետաքննեն Մանչեսթերի ահաբեկչությունը, հաղորդում է The Guardian-ը։
Ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հայտնել է, որ նման որոշում է ընդունվել, երբ ԱՄՆ-ից տվյալների արտահոսքից պաշտպանության «նոր երաշխիքներ» են ստացել։
«Այժմ մենք սերտորեն համագործակցում ենք մեր գլխավոր գործընկերների, նաեւ «Հինգ աչք» հետախուզական դաշինքի մյուս անդամների հետ»,- հայտարարել է Ռոուլին։
«Հինգ աչք» դաշինքում, բացի ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից, ներառված են Ավստրալիան, Կանադան ու Նոր Զելանդիան։