Թուրքական իշխանությունները հասկացան, որ Աթեշյանի ծառայությունից օգտվել պետք չէ. թուրքագետ
International newsԱյսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը խոսեց Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականից. «Աթեշյանը հրաժարական տվեց, քանի որ Թուրքիայի իշխանությունները ևս դրան կողմ էին: Թուրքական իշխանությունները հոգնել էին Աթեշյանին վստահելուց՝ չնայած նրան, որ նա այն սակավաթիվ հոգևորկաններից էր, որ վայելում էր Թուրքիայի աջակցությունը: Բայց ժամանակը ցույց տվեց, որ Աթեշյանը հեղինակություն չի վայելում ո՛չ Թուրքիայի հայ համայնքի կողմից, ո՛չ ՀՀ-ում և ո՛չ էլ Սփյուռքում: Հավանավար այդ իսկ պատճառով թուրքական իշխանությունները հասկացան, որ Աթեշյանի ծառայությունից օգտվել պետք չէ»,-ասաց նա:
Թուրքագետը շարունակեց, որ Աթեշյանը, չնայած դրան, չի նահանջի հոգևոր կյանքից և կշարունակի մնալ Թուրքական իշխանությունների ներկայացուցիչը: «Այդպիսիններին օգտագործում ենհայ համայնքից ներքին տեղեկություններ հավաքելու համար»,-ասաց նա` հավելելով, որ թուրք իշխանությունները նման եզրահանգման եկան՝ հետևելով զարգացումներին:
«Ժամանակը ցույց տվեց, որ հայ համայնքից պետք է հեղինակություն և թուրքական իշխանությունները հասկացան, որ ինչքան էլ աջակցում են Աթեշյանին, դա առաջացնում է լրացուցիչ լարվածություն հայկական համայնքում, ինչը ձեռնտու լինել չէր կարող իշխանություններին, և նրանք զիջումների գնացին՝ փորձելով առաջադրել այնպիսի թեկնածուի, որը ձեռնտու կլինի թե՛ համայնքին, թե՛ իրենց»,-ասաց նա:
Ըստ բանախոսի՝ Պոլսո նոր պատրիարքի թեկնածու Բեքչյանը կարող է ընդհանուր լեզու գտնել թուրքական իշխանության հետ, ով նաև վայելում է Գարեգին Բ-ի օրհնությունը: «Բացի այդ տեսնում են, որ նա վստահելի է հայ համայնքի կողմից, մնացյալը ցույց կտա ժամանակը»,-եզրափակեց թուրքագետը: